
Գաղտնիք չէ, որ նման բարդ էթնոգենետիկ զարգացումների ժամանակաշրջանում ապրող հանրույթում ծավալվում են սոցիալ-հոգեբանական բարդ պրոցեսներ: Այս առումով ուշագրավ է ադրբեջանցի դոկտոր Այդին Ալի-զադեի վերջերս լույս տեսած հոդվածը: Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտորը նշում է, որ ադրբեջանցիները ներկայումս տառապում են «հայամանիա» հիվանդությամբ:
Հետաքրքիր է նաև մեկ այլ ադրբեջանական մտավորականի` Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի խոսքերը, որը նա ասել է բոլորովին վերջերս: «Ադրբեջանցիները որպես ազգ դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել, դրա համար անհրաժեշտ է անցնել մի քանի փուլ: Առաջին փուլն ազգովի ինքնորոշվելն է: Երկրորդ և երրորդ փուլերը լեզվին և կրոնին տեր կանգնելն է, ինչն Ադրբեջանում վերածվել է սպեկուլյացիայի»: Փաստորեն ներկայիս «օրեցօր հզորացող» Ադրբեջանն ինքնության փնտրտուքների մեջ է: Ազգագոյացման, ազգային պետության ստեղծման այս բարդ պատմական ժամանակահատվածում ադրբեջանցի թուրք-թաթարների համար ցանկացած հաջողություն կամ հաղթանակ կարևոր է թեկուզ դա լինի բակային ֆուտբոլ կամ կացնահարում, հայակործանում, թեկուզ խաղերի մեջ միայն հայը պարտվի, իսկ իրենք «հաղթեն»: Այդ է պատճառը, որ ադրբեջանական պետությունը պատերազմում պարտվելուց հետո ավելի շատ հերոսներ ունի, քան հաղթանակած Հայաստանը: Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանում չափից շատ մեծ նշանակություն են տալիս ամեն մի փոքր հաղթանակի` անգամ ամենաաննշան ոլորտներում: Հենց անցյալ չունենալու բարդույթներով տառապող երկիրը կարող է ստորաբար յուրացնել իր տարածքում եղած ամեն տեսակ մշակութային հետքեր, որոնք փաստում են այլոց գոյությունը: Միայն նման մտածելակերպ դաստիարակող հասարակության մեջ կարող են հերոսներ համարվել գիշերային կացնահարողները: Ադրբեջանի մանուկները պետք է տեսնեն, որ իրենց երիտասարդները ամենագեղեցիկն են, ամենաուժեղը, ամենահամարձակը և այլն, որ իրենք են հաղթում բոլոր մրցույթներում և այլն: Ուստի, Ռ.Սաֆարովի հերոսացումը թերարժեքության բարդույթի հետևանք է:
Ազգային ինքնության տեսանկյունից է հարկավոր բացատրել նաև Թուրքիայում «թուրքիայի քաղաքացին թուրք է» կամ «թրքությունը վիրավորել» հասկացողությունները, որոնք անգամ ամրագրված են օրենքներով: Զարմանալի չէ, որ Թուրքիայում մինչև օրս հայերին սպանողների ծնողներին իշխանությունները շնորհավորում են լավ որդի դաստիարակելու համար : Նույն տրամաբանության մեջ է նաև Ռ.Սաֆարովի հերոսացումը` թերարժեքության բարդույթ ունեցողները այդպես են վարվում: Քանի որ երկու դեպքում էլ նույն թուրքն է, ոչ մի տարբերություն չկա, նույնպիսի հերոսացված է նաև Հրանտ Դինքին սպանողը: Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը՝ Յասին Հայալն իր ազգակիցներից բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել` սպանություն գործելու համար:
Կարդացեք նաև
Ահա, թե ինչ խնդիրներ ունեն մեր հարևանները: Ահա, թե ում հետ են աշխարհի զորեղները նույն սեղանին ճաշի նստում:
Արկադի Գրիգորյան,
ռազմական փորձագետ


















































