Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ միջազգային դիտորդների գնահատականներին. «Կարեւորը առաջընթաց ունենք՝ սրանով բավարարվեք»

Սեպտեմբեր 27,2012 19:20

Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելությունը ՏԻՄ ընտրությունների հետ կապված գնահատականներ տալիս ընդգծեց, որ Հայաստանում մարդիկ լուրջ տեսողական խնդիրներ ունեն եւ անհրաժեշտ է այստեղ ակնաբուժարան բացել, որովհետեւ ընտրացուցակներում մարդիկ իրենց անունները արագ գտնում են, բայց քվեախցում մեծ դժվարությամբ են «պտիչկան» դնում:

Aravot.am-ը այս առնչությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է մեկնաբանում միջազգային դիտորդների այդ գնահատականը: Նա պատասխանեց. «Բայց ավելի շատ ինչի՞ չեք ուզում կենտրոնանաք, որ դիտորդները բավականին բարձր գնահատեցին՝ որպես դրական մեր ընտրությունները: Առավել եւս հետեւյալն ասեմ՝ դա նաեւ համոզիչ է այն տեսակետով, որ դուք չկարողացաք ընտրությունների օրը որոշակի բաներ գտնել, որպեսզի կայքերը, հեռուստաընկերությունները, բաները լցնեին այդ ամեն ինչով: Բնական է,  դիտորդական խումբ է, ինչ-որ մի տեղ կարող է եւ ընդհանուր դրականի մեջ նաեւ դա ասել: Դուք հիմա բացասականի մասին եք խոսում՝ մոռանալով դրականը»:

Մեր դիտարկմանը՝ որ իրենք դա զուտ տեսախցիկների համար էին ասում, իսկ առանց տեսախցիկների բոլորովին այլ պատկեր էին նկարագրում՝ պարոն Սահակյանը պատասխանեց. «Բոլորովին այլ պատկեր չեն ներկայացրել: Դիտորդները ներկայացրել են որպես դրական, որ բավականին լուրջ գործընթացներ ենք անում»:

Երբ հիշեցրինք, որ դիտրոդները, որպես դրական կողմ ուղղակի նշում էին, որ «փոքրի՜կ առաջընթաց կա»՝ նա այսպես արձագանքեց. «Նույնիսկ եթե փոքրիկ առաջընթաց կա, մնացածները դա զանգվածային միջոցառում է՝ դուք մի տեսակետ կունենաք, դիտորդները՝ մի քիչ ավելի, ես  մի փոքր ավելի: Կարեւորը առաջընթաց ունենք՝ սրանով բավարարվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930