2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն՝ դեկտեմբերի 13-ին Արարատի մարզի Մասիս, Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի և Նոր Հաճըն համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները հանդես կգան հետևյալ համարների ներքո՝
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն-1
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն-2
- «Գործարար» կուսակցություն-3
- «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն»-4
- «Կառուցող» կուսակցությունների դաշինք-5
- «Հայաստանի շնորհապետական կուսակցություն»-6
- «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք-7
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-8
- «Միասին հանուն համայնքի» կուսակցություն-9
- «Ապրելու երկիր» կուսակցություն-10
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։
ԿԸՀ



















































