Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը շարունակվում է

Հոկտեմբեր 05,2012 17:28

Հոկտեմբերի 5-ին Աղավնաձորում իր աշխատանքներն է շարունակում ՀՀ սփյուռքի նախարարության  նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով  անցկացվող լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը:

Քննարկումների առանցքային հարցն է հանդիսանում հայաստանյան և աշխարհասփյուռ հայ մամուլի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միասնական ռազմավարության, միջազգային հանրությանը տեղեկատվության միևնույն՝ հստակ և ազդեցիկ  «հաղորդագրության» մատուցումը:

Համաժողովի երկրորդ օրվա նիստն ընթանում է «Հայոց ցեղասպանությունն ու հայ լրագրությունը» խորագրով: Արդեն իսկ ելույթներ են ունեցել Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության արդի հիմնախնդիրները Մերձավոր Արևելքի ԶԼՄ-ում,  Ֆրանսիայի «Եվրոպա և Արևելք»  ամսագրի տնօրեն Վարուժան Սիրապյանը, ՀՅԴ Հայ դատի  և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայաստանի ժուռնալիստների միության փոխնախագահ  Գրիգոր Ջանիկյանը, Քուվեյթից՝ Կիրակոս Գույումջյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Օրվա երկրորդ կեսին սկսվեց «Հեռուստատեսությունն ու ռադիոն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում» խորագրով նիստը: Երրորդ նիստը կրում է «Հայոց ցեղասպանության հիմնախնդրի արծարծումը միջազգային մամուլում» խորագիրը:

Երեկոյան Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Կամփոփվեն  «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար  համահայկական մրցույթի» և «Արցախն ակնթարթներում» լուսանկարների մրցույթի արդյունքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031