Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանի հաջողություն»-ը կտարածվի՞ Հայաստանի վրա

Հոկտեմբեր 09,2012 18:38

«Պրոֆիլ ֆորեքս» լրատվականը անդրադարձել է Վրաստանի վերջին ընտրություններին` նշելով, որ հայտնի չէ դեռ` Վրաստանում ով իր խաղը խաղաց` Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ն, բայց չի բացառվում, որ սա նոր միտում է, որը կտարածվի տարածաշրջանի մյուս պետությունների վրա:

Որպես օրինակ հոդվածագիրը քննարկում է Հայաստանի տարբերակը` պնդելով, թե Հայաստանում արդեն հոդվածներ են հրապարակվում, որտեղ  փորձում են Իվանիշվիլիի և Հայաստանի ընդդիմադիր գործիչների նմանությունները մատնանշել, ու ակնալում են, որ «Վրաստանի ռուսական հաջողություն»-ը Հայաստանում նույնպես կլինի:

Սակայն, ըստ հոդվածագրի, եթե «Վրաստանի հաջողություն»-ը Ռուսաստանի գործն է, ապա նման բան անելու կարիք չի լինի Հայաստանում, քանի որ, ի տարբերություն Սահակաշվիլիի, Սերժ Սարգսյանը երբեք հանդես չի եկել ռուսաֆոբ հայտարարություններով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031