Լրահոս
Օրվա լրահոսը

Brescia Oggi. «Գևորգ Պետրոսյան. փախստականից մինչև չեմպիոն»

Հոկտեմբեր 09,2012 21:06

«Բրեշիա օջի» թերթը անդրադարձել է  իտալահայ, 2009 և 2010թթ. Կ-1-ի վարկածով քիքբոքսի աշխարհի չեմպիոն Գևորգ «Ջորջիո» Պետրոսյանին, որը 14 տարեկանում ընտանիքի հետ հեռացել է Հայաստանից:

«Հայաստանում արդեն սկսել էի մարզվել ու երազում էի հետագայում էլ մարտարվեստով զբաղվել: Հայրս որոշեց գալ Եվրոպա, չնայած չէինք որոշել` հենց Իտալիա պետք է գանք, բայց երջանիկ եմ, որ այդպես ստացվեց», – Պետրոսյանի խոսքն է փոխանցում թերթը և ավելացնում, որ երկար ժամանակ Գևորգի ընտանիքը թափառել է Իտալիայում, գիշերել Միլանի կայարանում և ի վերջո հաստատվել Գորիցիայում:

Թերթը գրում է, որ Պետրոսյանը Երևանից է, որտեղ ուրբաթ օրը կկայանա Հայաստան -Իտալիա ֆուտբոլային հանդիպումը. «Ես ֆուտբոլ չեմ նայում, բայց եղբայրս նայում է: Զվարճալի կլինի դիտել հանդիպում, որտեղ մրցակից երկու երկրներն էլ մերն են», – ասել է Պետրոսյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031