Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ներկա էր Էջմիածնի մատենադարանի բացմանը

Հոկտեմբեր 18,2012 18:22

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման արարողությանը: «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և Մայր Աթոռի բարերարներ լոնդոնաբնակ Վաչե և Թամար Մանուկյանների նվիրատվությամբ: Մատենադարանը մեկտեղելու է Մայր Աթոռի երեք գրադարանների և ձեռագրատան ցուցադրանույթը՝ հնարավորություն տալով ընթերցասեր հասարակությանը և գիտնականներին օգտվել Մայր Աթոռում առկա կրոնական և հայագիտական հարուստ գրականությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031