Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տղան դանակահարել է 81-ամյա հորը

Հոկտեմբեր 27,2012 16:35

Aravot.am-ի տեղեկությունններով, քիչ առաջ հարազատ տղան, ոգելից խմիչքի ազդեցության տակ, դանակահարել է 81-ամյա հորը`Մկրտիչ Մանուկյանին: Դեպքը տեղի է ունեցել Մանուկյանների տան մեջ: Տուժողին տեղափոխել են Գյումրու նորակառույց հիվանդանոց, որտեղ այս պահին վիրահատում են:

Դանակահարողի անունը մեզ չհաջողվեց ճշտել. Շիրակի մարզի քննչական բաժնում մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ Շիրակի մարզային ոստիկանությունից փոխանցեցին, որ այս մասին կարող են տեղեկություններ հաղորդել առնվազն վաղը:

Նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, հերոսին այս պահին հարցաքննում են Գյումրու ոստիկանությունում, և նա  առաջին անգամ չէ, որ դանակահարում է հարազատ հորը: «Եթե չենք սխալվում սա 3-րդ անգամն է հորը վնասում, բժիշկների ու միլիցեքի ձեռքն ընկնելը արդեն խասյաթ է դարձել», -դանակահարողին  այսպես բնութագրեցին Գյումրու բժշկական աշխարհից:

Փաստի մասին տեղեկություններ կհաղորդենք մանրամասներ ճշտելուն պես:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031