Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը նախապայմաններ է առաջադրում

Հոկտեմբեր 27,2012 17:42

Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Մայա Խանտիկիձեն ուրբաթ օրը հնչեցրել է երկրի նոր կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում:

«Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից: Ռուսաստանը դեսպանատներ է բացել Ցխինվալում եւ Սուխումում, եւ քանի դեռ դա այդպես է, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի», – հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:

Խանտիկիձեն, այդուհանդերձ, չի բացառել «երկխոսության հնարավորությունը»:

Վրաստանի նոր վարչապետ Բիձինի Իվանիշվիլին, հիշեցնենք, խոստացել է բարելավել պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերությունները:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031