Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Գևորգյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Հոկտեմբեր 31,2012 15:06

Բազմամյա բեղմնավոր գործունեության, մեծ վաստակի, Երևանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ, գրող, լրագրող, հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը , Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Ավագանու հերթական նիստում հոբելյարին հանձնելով պատվավոր պարգևը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական մեծ եռանդ ու  ակտիվ մասնակցություն Երևանի ավագանու աշխատանքներում՝ ի շահ մեր սիրելի մայրաքաղաքի ու նրա բնակչության։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի խոսքերի ու գնահատանքի համար՝ Աստղիկ Գևորգյանը վստահեցրել է, որ այսուհետ նույնպես ուժերի ներածին չափ անելու է հնարավորը հանուն Երևանի գեղեցկության ու հարմարավեըության, հանուն երևանցու բարեկեցության ու բարօրության։

 

Երևանի քաղքքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031