Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը առաջին ոսկե մեդալը նվաճեց երկամարտում։ Այսօր պայքարի մեջ մտած 77 կգ քաշային Աննա Ամրոյանը անչափ լարված պայքարում հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոնին և փոխչեմպիոնին։
Նա միակ մարզուհին դարձավ այսօրվա մասնակիցների մեջ, որը չձախողեց և ոչ մի մոտեցում։
Պոկում վարժությունում Աննան վերջնական 106 կիլոգրամով բավարարվեց 5-րդ տեղով։ Սակայն հավասարը չունեցավ հրում վարժությունում և երկամարտում։ Հաջորդաբար բարձրացնելով 128, 132 և 134 կիլոգրամները՝ հայաստանցին արժանացավ այս ձևում հաղթողի կոչմանը և, երկամարտում արձանագրելով 240 կգ, նվաճեց նաև աշխարհի երիտասարդների ոսկե մեդալը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































