Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ 17 առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վահե Հովեյանը 80 կգ քաշային կարգի եզրափակչում 32 վայրկյանում բացարձակ առավելությամբ 8։0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Դոմինիկ Ժլագյիին եւ նվաճել է ոսկե մեդալը։
Զավեն Մեժլումյանը երկրորոդն է ճանաչվել 65 կգ քաշային կարգում, իսկ Արարատ Ավետիսյանը՝ 48 կգ եւ Գեղամ Եղիազարյանը՝ 55 կգ, բավարարվել են բրոնզով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































