Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով դատախազը պիտի փոխվի

Նոյեմբեր 07,2012 21:43

Դատախազ Արթուր Դավթյան: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից` «ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գեւորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ   հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել Լեւոն Չարխիֆալակյանը»:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը «Հարսնաքարի» գործով մեղադրանքը պաշտպանող դատախազն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930