Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվել են փոխարինել Արզումանյանին

Նոյեմբեր 09,2012 20:36

«ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում «Ժառանգություն» խմբակցությունը համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել, որպեսզի միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններում Ալեքսանդր Արզումանյանին փոխարինի խմբակցության այլ անդամով»,-  այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա, նման իրավիճակ առաջացավ այն բանից հետո, երբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց, որ Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնում է միայն ֆորմալ առումով:

«Մենք ցանկանում էինք, որ Ալեքսանդր Արզումանյանն այլ ֆորմատով ներկայացնի «Ժառանգությունը», բայց նա հայտարարեց, որ ներկայացնում է «Ազատ դեմոկրատները», այդ պատճառով մենք որոշեցինք նրան փոխարինել խմբակցության այն անդամով, ով կներկայացնի խմբակցության դիրքորոշումը»,- ասաց Ռ. Հակոբյանը:

168.am-ի այն հարցին, թե արդյոք պայմանավորվածությունը կայացել է ԱԺ նախագահի հետ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ պայմանավորվածություններն իրականացվելու են ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի և վերաբերելու են նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որում Արզումանյանը զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը:

Նշենք, որ Արզումանյանը չորս միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակության անդամ է. Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողով, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով` «Եվրանեսթ», Միջխորհրդարանական միություն և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով: Ալեքսանդր Արզումանյանը նաև «Եվրանեսթի» Էներգետիկայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է, և ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930