Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե բոլորը…» ֆիլմը արժանացել է մրցանակի

Նոյեմբեր 12,2012 20:54

Մոսկվայում` նոյեմբերի 1-8-ը կայացած  «Լուսափայլ հրեշտակ» (Луезарный Ангел) միջազգային կինոփառատոնում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Եթե բոլորը…» ֆիլմը (ռեժ. Ն. Բելյաուսկենե, պրոդյուսեր, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյան),  արժանացել է «Հանուն գթասրտության, բարության, արդարամտության, կարեկցանքի և մերձավորի հանդեպ սիրո կերպարի մարմնավորման համար»  Ժյուրիի երկրորդ մրցանակին և դրամական պարգևի:

«Լուսափայլ հրեշտակ» կիոփառատոնը իրականացվում է Համայն Ռուսիո Կիրիլ Առաջին Պատրիարքի  հովանու ներքո և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի աջակցությամբ:  Միջազգային այս լուրջ ստուգատեսը արդեն 9-րդ անգամ համախմբում է աշխարհի տարբեր երկրների կինոգործիչներին:  “Բարի կինոն վերադառնում է”  կարգախոսի ներքո  անցկացված, կինոփառատոնը ներկայացրել է մեկ տասնյակ երկրներից ընտրված 67 ֆիլմ: Կինոփառատոնի ֆիլմերի ընտրությունը, ինչպես նաև ժյուրի որոշումները կայացվել  են հիմնականում հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից:

Սա «Եթե բոլորը…» ֆիլմի թվով չորրորդ միջազգային մրցանակն է: Այս տարի ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և անցել ընտրության առաջին փուլ` ընդգրկվելով ֆիլմերի Երկար ցուցակում: 2013թ-ի  հունվարի 10-ին Կինոակադեմիան կհայտարարի ֆիլմերի միջանկյալ ցուցակը, իսկ փետրվարին հայտնի կդառնան «Օսկարի» հավակնորդ ֆիլմերը:

   Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930