Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Նոյեմբեր 13,2012 17:42

ՖՈՏՈԼՈՒՐ

Այսօրվա քաղաքական օրակարգում առանձնացնենք 2 հիմնական հարց՝ 2013թ. բյուջեի նախագիծ և նախընտրական պրոցեսներ։

Նախ՝ բյուջեի նախագծի մասին։ 2013թ. ֆինանսական գլխավոր փաստաթուղթը կառուցված է ոչ թե վիրտուալ ցանկությունների, այլ իրականության վրա հիմնվելով։ Մենք շատ հստակ պատկերացնում ենք առկա իրողությունները և մեր հնարավորություններն ու ակնկալիքները բխեցնում ենք այդ իրողություններից։ Բնականաբար, բոլորիս ցանկությունները շատ ավելին են, սակայն մենք չենք կարող այլ քաղաքական ուժերի նման մեզ թույլ տալ խոստումներ հնչեցնել, պոպուլիստական ելույթներ ունենալ։ Պետական բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, ինչը ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական քննարկումների կարիք ունի։ Թեև մեր քաղաքական ընդդիմախոսներին հասկանալ կարելի է. նախընտրական շրջան է, և ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական միավորներ կուտակելու նպատակին։

Նախագահական ընտրություններից առաջ դեռ շատ ամբոխահաճո առաջարկություններ կհնչեն։ Սակայն խնդիրը դրանց կենդանություն տալու մեթոդների և փորձերի մեջ է, ինչը միանշանակ մեր քաղաքական ընդդիմախոսների օրակարգի խիստ սահմանափակ լինելու ինդիկատորն է։ Միասնական ճակատով հանդես գալու ՙընդդիմության՚ ջանքերն ուղղակի ծիծաղ են առաջացնում։ Ակամա հիշում ենք ԱԺ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի տխրահռչակ պատմությունը, երբ հավաքվեցին, մի սեղանի շուրջ նստեցին, բանակցեցին, բայց ոչ մի հարցի շուրջ էլ ի վերջո համաձայնության չեկան։ Միջկուսակցական քննարկումները դեռ չսկսած՝ ներկուսակցական տարաձայնություններն այդ ուժերում արդեն սկսել են։

Նախընտրական զարգացումների մասին։ Մոտ մեկ ամիս է մնացել նախագահի թեկնածուների առաջադրմանը, սակայն խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումները դեռ հստակ չեն։ Իրականում չգիտեմ, թե ում նկատի ունեն, բայց իրենց նպատակներին հասնելու համար որոշ գործիչներ հայտարարել են, որ պատրաստ են բանակցել անգամ սատանայի հետ։

Արդյունավետ և լավ ընտրարշավ կազմակերպելու տեսակետից այսօր որևէ խնդիր գոյություն չունի։ Որևէ խոչընդոտ չենք տեսնում՝ ժամանակակից, թափանցիկ, արդար, ժողովրդավար, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ իրականացնելու համար։ Խնդիրը միայն որոշ քաղաքական ուժերի որդեգրած աշխատաոճն է. դեռ ընտրական գործընթացները չսկսած՝ փնովել, պիտակավորել ընտրական պրոցեսները։ Խորհուրդ նման կերպ դրսևորվող մարդկանց. մի′ փորձեք խեղաթյուրել գործընթացները և համարձակություն ունեցեք իրականությանը նայել հայ մարդու աչքերով, այլ ոչ թե հայելային արտացոլանքով։ Ի գիտություն բոլոր չուզողների՝ մենք գնում ենք այնպիսի ընտրությունների, որ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ դեռ չի գրանցվել։

Մենք համոզիչ հաղթանակ ենք գրանցել և՜ խորհրդարանական, և՜ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Նույն վճռականությամբ գնում ենք դեպի նախագահական ընտրություններ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930