Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

Նոյեմբեր 13,2012 20:09

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի «Ռեգիոններ», Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Նուր Օտան» կուսակցությունների ներկայացուցիչներին:

Կառավարության ղեկավարը ողջունել է կուսակցական համագործակցությունն ակտիվացնելու քայլերը և կարևորել միջկուսակացական երկխոսության հետագա զարգացումը: «Դա մեզ համար ունի կարևոր նշանակություն: Մեր երկրները համատեղ  գործում են ԱՊՀ շրջանակներում, ունեն միանման խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասին: Այս տեսանկյունից, կուսակցությունների մակարդակով քաղաքական համագործակցությունը ևս կարող է լրջորեն նպաստել տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարևորել է համատեղ քննարկումները, միջկուսակցական երկխոսության պլատֆորմի զարգացումը և միմյանց միավորող արժեքների տարածումը:

ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետական Դումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` խորհրդակցությունները բարձր մակարդակով անցկացնելու համար: Վերջինս գոհունակություն է հայտնել քննարկումների արդյունքներից, որոնք ամուր հիմքեր են ստեղծել միջկուսակցական համագործակցությունը շարունակելու, մի շարք ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

Հանդիպման մասնակիցները կարևորել են քաղաքական կայունության հետագա ամրապնդումը և մաղթել, որպեսզի Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններն անցնեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան և բարձր մակարդակով:

ՀՀ ԿԱՕԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930