Արդեն քանի օր է՝ մամուլում շրջանառվում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հնարավոր է հանդես գա առաջիկա ընտրություններում սեփական թեկնածուով, ընդ որում՝ այդ թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի կին: Խոսքը կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի մասին է: Այսօր «Հայելի» ակումբում նա անուղղակիորեն հաստատեց այդ լուրերը՝ ասելով. «Լինելով լիբերալ ուժ՝ անպայման պետք է այդ հարցը քննարկեինք: Կանայք իրենց իրավունքը եւ պրոֆեսիոնալ կոմպետենտությունը ապացուցել են վաղուց: Այդ հարցը քննարկվում է, որեւէ վերջնական հավաստի որոշում չկա»:
Նրա հետ բանավիճող ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը համաձայնեց, որ դա շատ գեղեցիկ քայլ կլինի. «Կանայք ընդհանրապես մեր պատմության ամբողջ ընթացքում բացառիկ դեր են խաղացել: Թվում է, թե զուտ տղամարկանց գործ է, տղամարդկանց ոլորտներն են, բայց հայ կինը միշտ տղամարդու կողքին է եղել: Եթե ՀՀԿ-ն չգիտեմ ինչ պիտի լիներ, որ սեփական թեկնածու չունենար, ես հասկանում եմ, որ խոսքը Անուշ Սեդրակյանի թեկնածության մասին է: Բավականին լավ ժեստ կլինի՝ ուղղված ամբողջ քաղաքական դաշտին: Սա բոլորովին այլ սերիայից է, կարծում եմ, որ դրական ազդեցություն կունենա ընդհանրապես նաեւ նախագահական ընտրությունների մթնոլորտի վրա»:
Անդրադառնալով ներկայիս քաղաքական իրավիճակին՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ ԲՀԿ-ի՝ ընդդիմություն խաղալը ֆիկտիվ ալյանս է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ