«Հաճախ եմ լսում, որ ասում են՝ քաղաքական հալածանքը քաղաքական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ և մասին է։ Դա բացարձակ սուտ է։ ՀՀ-ում քաղաքական հալածանքների ենթարկվում են ոչ միայն քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, այլ ՀՀ պարզ քաղաքացիները, որոնց անուններն անգամ չգիտենք։ Հարյուրավոր մարդիկ ազատվում են աշխատանքից, իրենց կենցաղում ենթարկվում ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների միայն նրա համար, որ չեն աջակցում նիկոլական իշխանությանը»,- Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ նրա՝ այս տպավորությունը «նիկոլական իշխանությունն է ստեղծում»․ «Հաճախ կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ-ում քաղաքական հալածանքի, հետապնդման կամ բռնության զոհ դառնում են մարդիկ, որոնք յուրաքանչյուրի աչքի առաջ են, որոնց փաստաբաններն ակտիվ են, նրանք, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ունեն քաղաքական հայացքներ կամ անդամ են այս կամ այն կուսակցության։ Այս թյուր տպավորությունը ստեղծելու համար ամեն ինչ անում է հենց նիկոլական իշխանությունը, նրանք փորձում են քաղաքական հետապնդումների ենթարկվող մարդկանց զատել հայ հասարակությունից՝ տպավորություն ստեղծելով, եթե դուք ձեռնպահ մնաք որոշակի գործունեությունից, չարտահայտվեք իշխանությունների քաղաքական որոշումների վերաբերյալ, ապա դուք այդ ռիսկային գոտում չեք լինի և որևէ կերպ քաղաքական հետապնդման սուբյեկտ չեք դառնա»։
«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































