Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը՝ ճաղերի ետեւում

Նոյեմբեր 21,2012 22:03

  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանն այսօր հայտնվել էին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Սակայն նրանք կալանավայր եկել էին սեփական կամքով՝ միաժամանակյա խաղի սեանս անցկացնելու Հայաստանի տարբեր նմանատիպ հիմնարկներում պատիժ կրող 16  դատապարտյալների հետ, որոնք իրենց վատ չեն դրսեւորում շախմատի խաղատախտակի առջեւ: Նախաձեռնության հեղինակը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր: Հասկանալի է, որ դատապարտյալները չէին կարող հաղթել աշխարհի երկու հզորագույն գրոսմայստերներին, սակայն նրանց հետ հանդիպելն ու մրցակցելը եզակի ու անմոռանալի իրադարձություն էր, որը կարող էր չլինել ազատության մեջ գտնվելու պայմաններում:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930