ՄՅՈՒ-ի դարպասապահ Անդերս Լինդեգորը հանդես է եկել ի պաշտպանություն գեյ ֆուտբոլիստների՝ նրանց կոչ անելով չվախենալ իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշվածության մասին բարձրաձայն խոսել: «Գեյերին հերոս է անհրաժեշտ, մեկը, որ կհամարձակվի գնալ առաջ եւ պաշտպանել իր կողմնորոշվածությունը», – դարպասապահի խոսքերը մեջբերում է «The Sun»-ը:
Անգլիայում վերջին անգամ այդպիսի համարձակություն ունեցել է «Նորվիչի» եւ «Նոթինգեմ Ֆորեսթի» նախկին հարձակվող Ջասթին Ֆաշանուն՝ 1990 թվականին: Բայց նա ութ տարի անց ինքնասպան է եղել ոչ միայն թիմակիցների եւ մարզիչների թունոտ վերաբերմունքի պատճառով, այլեւ այն բանի համար, որ դեղին մամուլում երկար ժամանակ քննարկվում էր մի թեմա, ըստ որի, նա հարբած վիճակում փորձել է բռնաբարել 17-ամյա մի տղայի:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ