Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավորը ԲՀԿ-ին խորհուրդ է տալիս ավելի զուսպ լինել

Դեկտեմբեր 05,2012 11:39

«Զարմացած եմ էդ աժիոտաժի վրա, որովհետեւ առանձնապես մեկնաբանելու բան էլ չկա»,- անդրադառնալով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի կտրուկ արձագանքին «Մարտի 1-ի» հանձնաժողովը նախագահական ընտրություններից հետո ստեղծելու Կոնգրեսի համաձայնությանը, ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

Իսկ ահա ԲՀԿ-ի նման կտրուկ արձագանքը պատգամավորի համար զարմանալի չէ, եւ ընդհանրապես, իր խոսքով, տիկին Սարգսյանը ոչ մի բանի վրա չի զարմանում։ Փոխարենը, նա նաեւ իր խորհրդարանական գործընկեր ԲՀԿ-ին խորհուրդ տվեց ավելի զուսպ լինել։ «Էս քաղաքական սուր եւ նուրբ իրավիճակում ավելի նուրբ գնահատականներ տրվեն, զգուշավորություն պահպանվի, որովհետեւ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի ընդդիմադիր դաշտը հնարավորություն չունենա միավորվելու, ինչպես նաեւ ԲՀԿ-ի հետ։ Հետեւաբար, մենք էլ խնդիր ունենք միավորվելու, կոնսենսուս ձեւավորելու եւ միասնական պայքարով այս ռեժիմը ջախջախելու»,- իր տեսակետը հայտնեց ՀԱԿ պատգամավորը, հավելելով, որ հիմա պետք է ողջամիտ լինել։ Նա մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ մի փոքր վերլուծելուց հետո ԲՀԿ- ում կհասկանան, որ ՀԱԿ-ը ճիշտ որոշում է կայացրել։

Տպավորություն կա, որ այլեւս անվստահության մթնոլորտ կա ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ՝ մեր այս դիտարկմանն ի պատասխան Սարգսյանն ասաց, որ չկա նման բան, եւ դրա վառ վկայությունը ստորագրահավաքն է։ Լյուդմիլա Սարգսյանը, խոսելով նաեւ 2008 թվականի ողբերգական դեպքերին ԲՀԿ-ի՝ որեւէ առումով մասնակցության մասին, ասաց, որ ինքը չի ուզում վերադառնալ 2008, որովհետեւ այսօր նոր օրակարգ է, նոր իրավիճակ, եւ այս իրավիճակը պահանջում է նոր լուծումներ։ «Ես ասում եմ եւ նորից եմ կրկնում՝ առանց կոնկրետացնելու, առանց մեղքի բաժինն առանձնացնելու ամեն մի քաղաքական ուժի, բոլորս, ովքեր մարտի 1-ի հետ կապված մասնակցություն ենք ունեցել, եթե կպարզվի, որ մեղավոր ենք, բնականաբար՝ կտրվի էդ գնահատականը»,- պնդեց ՀԱԿ պատգամավորը։

Լյուդմիլա Սարգսյանը նաեւ խորհուրդ տվեց «Հայկական ժամանակին»՝ շատ չկենտրոնանալ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության վրա։ «Որովհետեւ կարծում եմ, որ «Հայկական ժամանակը» նույնպես կարծում է, թե ինչքան կարեւոր է էս նոր իրավիճակում կարողանալ միավորվել։ Իսկ մարտիմեկյան խնդիրները մեր օրակարգում են, եւ դրա գնահատականները կտրվեն նախագահականում»,- իր խորհուրդն այսպես հիմնավորեց ՀԱԿ անդամը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31