Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ դու վարչապե՞տ ես մնալու, թե՞ չէ. Շարմազանով

Նոյեմբեր 20,2026 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ու՞մ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելուց հետո։

Մարդը 8 տարուց ավել պետության վարչապետ է և դեռ չի հասկացել, որ մեր պայքարը ոչ թե զուտ իր անձի, այլ իր ազգակործան քայլերի դեմ է։

Իմ պայքարը Անկախության հռչակագրի բովանդակությունը պահպանելու ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելու մեջ է։

Առևտուր է անում. թե բա՝ եթե հանրաքվե անենք, դրանից հետո էլ վարչապետ չեմ լինի։

Այ մարդ, իմ պայքարը հանրաքվեն թույլ չտալու ու Անկախության հռչակագիրը մնալու հանար է։

Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞ չէ։

Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ, պարոն Փաշինյան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել