Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւատրումներ Մանկավարժական համալսարանում. Ուսանողների հանդիպումը ռեկտորի հետ

Դեկտեմբեր 07,2012 18:18

Այսօր Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները պարգեւատրվեցին բուհի կողմից: Դրանք հանձնեց ՀՊՄՀ-ի ռեկտորը` Ռուբեն Միրզախանյանը: Պարգեւատրվողները չորսն էին` Հերմինե Հովհաննիսյան, Մարիամ Ղարիբյան, Լուսինե Էվոյան, եւ Մարինե Ավետիսյան: Վերջինիս հետ էլ զրուցեց «Առավոտ երիտասարդականը»: Նա սովորում է ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստալրագրության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Այն, որ պարգեւատրման է արժանացել, իմացել է պատահական. «Աշխատանքից եկա համալսարան, դեկանը կանչեց իր մոտ եւ ասաց, որ մրցանակի եմ արժանացել»:

Մարինեի խոսքով, պարգեւատրումը իր համար ուշադրության նշան է, սակայն ավելի կարեւոր են գիտելիքներն ու իր ընկերական շրջապատը:
Մրցանակների հանձնման արարողությունից հետո ուսանողների հետ հանդիպեց ՀՊՄՀ-ի ռեկտորը: Ռուբեն Միրզախանյանը ուսանողներից հետաքրքրվեց, թե ինչ բարեփոխումներ կցանկանային, որ լիներ համալսարանում: Նրանցից մեկին հետաքրքրեց, թե արդյոք այս տարի էլ ուսանողները փոխանակման ծրագրով   կմեկնեն արտասահման: Ի պատասխան հարցի, ռեկտորը պատասխանեց. «Այդպիսի ծրագիր կլինի, բայց կգնան նրանք, ովքեր ուսումնական բարձր առաջադիմություն ունեն»:
Կուլտուրայի ֆակուլտետի Պարային բաժնի ուսանողներից մեկն էլ հարցրեց, հնարավոր է, որ իրենք ուսանողական տոմսերով կարողանան անվճար մտնել թատրոններ եւ մշակութային այլ օջախներ: Ռուբեն Միրզախանյանն էլ նշեց, որ նրանց բաժնի համար հարցը, որոշ չափով, լուծված է:
Եղավ նաեւ հետեւյալ առաջարկը. ընդմիջումների ժամանակ համալսարանի շենքի ներսում հնչի դասական երաժշտություն:
«Մենք ցանկանում ենք մոնիտորներ տեղադրել: Հաջորդ ուսումնական տարում այդ հարցը լուծված կլինի: Ի՞նչ երաժշտություն կլինի, դա մենք կխորդհրդակցենք մեր հոգեբանների հետ որպեսզի դուք բարկացած չմտնեք լսարաններ J»,- ասում է ՀՊՄՀ-ի ռեկոտր Ռուբեն Միրզախանյանը:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31