
Ահա և արդեն դեկտեմբերի 10-ն է, և ինչպես խոստացել էր Սիուշոն՝ «ՊռեԳոմեշ»-ն արդեն հասանելի է: Երգը Youtube-ում հայտնվել է առավոտյան և արդեն հասցրել է գրանցել 300-ից ավելի դիտում, մեկնաբանությունների մասին ասելն ավելորդ է, դրանք բազմաթիվ են ու բազմաբովանդակ. «Սիրուշո ջան լավն է երգդ որպես երգ, բայց որ գիտեմ Կոմիտասի կատարում է աղավաղվել ցավ եմ ապրում, Կոմիտասը նման ոգով չի գրել ու երգել, սա բոլորովին ուրիշ բան է, գոնե մի քիչ պահպանեիք կոմիտասյան ոգին», «Նմանը չունեցող երգ է, ինձ շատ դուր եկավ, բրավո…», «Լոռվա գութաներգը» երգերի շարք ա, որ Կոմիտասն ա գրի առել: Հիմնականում աշխատանքային երգեր են, ասենք Հորովելի նման: Ինքը Հորովելն էլ ծագում է «Հո» բառից ու ցուլին ոգեշնչելու խորհուրդ ունի: Շատ մեծա եղել ցուլի նշանակությունը կենցաղում, էդ պատճառով հայոց մեջ ցուլին գովերգել-երգեր են նվիրել: Ու վատ-մութ բաներ մի փնտրեք էս երգում, չեք գտնի», «Սիրուշո ջան, լավ կատարում էր, բայց ճիշտն ասած երգն ինձ դուր չեկավ, չկարողացա մինչև վերջ լսեմ, բայց դե մարդը աշխատել է, ես գնահատում եմ իր աշխատանքը»…
Ստորև ներկայացնում ենք երգը, լսեք այն և ձևավորեք նաև սեփական կարծիքը:
Տիգրանուհի Թասլակյան


















































