Լրահոս
Օրվա լրահոսը

« Ժառանգության» առաջնորդները` Սերժ Սարգսյանի «երևելի ու անպարտելի» թեկնածու լինելու մասին

Դեկտեմբեր 12,2012 21:45

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում   «Ժառանգության»  առաջնորդ   Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 22-ին «Արմենիա» հյուրանոցում տեղի ունենալիք  «ժառանգության» համագումարի ժամանակ իր կյանքի ամենապատասխանատու հայտարարությունը  կանի. պաշտոնապես կասի, որ  իր կենսագրության մեջ  առաջին անգամ մտադրված  է մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին:

Aravot.am –ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես կգնահատի իր ընտրվելու շանսերը պարոն Հովհաննիսյանը, երբ ՀՀԿ-ականները ամեն  քայլափոխի  հասկացնում են, որ իրենց  թեկնածուն արդեն հաղթանակած է, «ամենաերևելին ու անպարտելին» է: «Ես չեմ համարում, որ հարգելի մեր գործընկերները  քաղաքական իշխող կուսակցությունից ճշմարտության մենաշնորհյալ կրողներն են, ես կարծում եմ, որ իրենք սխալվում են: Կարծում եմ, որ իրենց կուսակցությունը եղել է կեղծիք անող, ոչ միայն իրենց կուսակցությունը, բայց հատկապես իրենց կուսակցությունը: Եթե իրենք պատրաստ են սրբագրել այդ սխալը, ուղղել այդ հետագիծը , դա  ողջունելի է, բայց այն, որ որևէ մեկը , և հատկապես գործող նախագահի  կուսակցությունը ասում է, որ այլընտրանք չունեն, պետությունը դա ես եմ, անպարտելի եմ  կամ մեր թեկնածուն, ես կարծում եմ, որ դա ակամա հեգնանք է մեր պետականության նկատմամբ: Մեր պետությունը, ազգը միշտ պիտի ունենա այլընտրանք , միշտ պիտի ունենա հնարավորություն , շարունակող: Կարծում եմ, որ  շատ լավ կլինի, մեր երկիրը դեռ չի տեսել  էդ բանը, որ իշխանությունը ընտրության միջոցով դառնա ընդդիմություն , որովհետև այդ ընդդիմություն դառնալը հետխորհրդային Հայաստանում համեստացնող հանգամանք է: Եվ նման մարդիկ,  ովքեր խոսում են անպարտելիության մասին, արժանի են, որ իրենք էլ մի փոքր  համեստանան: Ես  կարծում եմ, որ իրենք լավ գործիչներ  կդառնան, երբ որ իրենք դառնան ընդդիմություն: Կարծում եմ, որ դա ոչ թե իրենց պարտությունը կլինի, այլ ժողովրդի հաղթանակը և նաև իրենց ապագայի գրավականը, իրենք պիտի նաև ընդդիմություն աշխատեն ժողովրդի մոտ, հետո խոսեն պարտության կամ հաղթանակի մասին: Ոչ մեկը այս կյանքում անպարտելի չէ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ,  շարունակելով իր գործընկերոջ միտքը, հավելեց. « Զուտ քաղաքագիտական մոտեցմամբ էստեղ խոսում է այն փաստը, որ քաղաքական դաստիարակության և քաղաքական մշակույթի  պակաս ունեն բոլոր նրանք, ովքեր նման ձևակերպում են տալիս, որովհետև չեն հասկանում, որ իսկապես վիրավորում են մի ամբողջ պետություն, մի ամբողջ ազգ: Կարող են ասել այլընտրանքը թույլ է , այլընտրանքը համեմատաբար ուրիշ չափանիշներով զիջում է, բայց ասել, որ մի ամբողջ  ազգ այլընտրանք չունի, մանավանդ որ քաղաքական գործիչներ կան, որոնք իրենց ապրած կյանքով կարողացել են ստորագրություն ունենալ քաղաքական կյանքում, գոնե ինձ համար անհասկանալի է, որ կարող են հպարտանան, որ էդպիսի  նախադասություններ  են ձևակերպում, որովհետև, կներեք, դա  իսկապես    քաղաքական դաստիարակության և քաղաքագիտության հետ կապ չունեցող  ձևակերպում է: Վստահ եմ, որ չեն գիտակցում, որ դրանով վիրավորում են մի ամբողջ պետության, մի ամբողջ ազգի: Մեր ազգը ունի այլընտրանք, մեր ազգը միշտ առանձանցել է  մտավոր և ինտելեկտուալ կարողություններով  և իր անհատականություններով , և  եթե էսօր իշխող քաղաքական ուժը չի բավարարում քաղաքագիտական գիտելիքների  այդ մակարդակը, հասկանան, որ չի կարելի նման  ձևակերպում  տալ, դրա համար մենք չէ, որ պիտի պատասխանենք, պետք է ձեր թերթի միջոցով փոխանցենք, որ դա հակաքաղաքագիտական է »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31