Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով

Հունվար 09,2013 16:17

Հունվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության հյուրն էր WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրին և ներկաներին, ներկայացրեց  հայ ժողովրդի սերն ու համակրանքը վայելող, բացառիկ համեստ, ազգանվեր, ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված դյուցազնին:  Նախարարը ընդգծեց այն մարդկային որակները, որոնց շնորհիվ ունենալով մեծ նվաճումներ Արթուրը առանձնահատուկ կապվածությամբ ու սիրով  է վերաբերվում իր երկրին ու ժողովրդին:

«Նա 80 անգամ հաղթել է ռինգում, մրցելով Գերմանիայի կողմից, հայ դյուցազնը ամեն անգամ իր հաղթանակը ազդարարում է՝ ծածանելով հայոց եռագույնը: Եվ յուրաքանչյուր հերթական մենամարտից հետո Արթուր Աբրահամը անպայման այցելում է հայրենիք, հայրենի հողից ստանում ուժ ու զորություն, դարձյալ հաղթելու նոր զորավոր լիցքեր, վճռականություն», նշեց ՀՀ սփյուռքի նախարարը: Նա հոգատարություն, սեր ու նվիրվածություն է ցուցաբերում իր ընտանիքի, ծնողների նկատմամբ, առանձնահատուկ հարգանք ու ակնածանք է ցուցաբերում իր սիրելի մարզչի՝ Ուլի Վեգների նկատմամբ:

Նախարար Հ. Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Ա. Աբրահամն իր կենսակերպով, վարքագծով ու մտածողությամբ  սփյուռքում ապրող  երիտասարդության համար հրաշալի օրինակ է ծառայում. իր ընտրած բնագավառում ինքնահաստատվելով՝ պահպանել իր ազգային նկարագիրը, անխզելի կապը հայրենիքի հետ, ճանաչված ու գնահատված լինելով, մնալ հայկական արժեհամակարգի կրողն ու պահապանը: Արթուր Աբրահամը իրականացնում է նաև բարեգործական ծրագրեր: Նրա նվաճումները հպարտությամբ են համակում յուրաքանչյուր հայի էությունը՝ նպաստելով ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը հայ երիտասարդության շրջանում:

Սփյուռքի նախարարը WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին պարգևատրեեց  ՀՀ սփյուռքի նախարարության  «Պողոս Նուբար» մեդալով:

Նախարարը առաջարկեց համագործակցել՝ համախմբելու սփյուռքի հայ մարզիկներին և նրանց ներուժն ու հնարավորությունները կիրառել հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, հայպահպանության, հայրենիքի զորացման գործում:

Արթուր Աբրահամը շնորհակալություն հայտնեց նման բարձր պատվի արժանանալու համար և վստահեցրեց, որ կշարունակի իր համեստ բարեգործական գործունեությունը, սիրով կմասնակցի յուրաքանչյուր նախաձեռնության, որը կնպաստի հայ երիտասարդության համախմբմանն ու հայապահպանությանը,

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին բռնցքամարտիկը պատասխանեց ներկաների հարցերին:

 ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031