Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջընթաց, եկամուտներ, հաջողություններ ու ձախողումներ. ի՞նչ է խոստանում Սև օձի տարին քաղաքական գործիչներին

Հունվար 10,2013 17:16

2013 թվականը՝ Սև ջրային օձի տարին, ըստ արևելյան օրացույցի, գեղեցիկ ապագայի մասին մտածելու ժամանակն է:

Ինչպես նշված է հորոսկոպում, «Սև ջրային օձը իմաստուն է և խոհեմ»: 2013-ին նա կենդանակերպի բոլոր նշանների տակ ծնվածներին տալիս է մեծ հնարավորություն փոխելու իրենց կյանքը՝ նետել հին մաշկը և կյանքը նոր էջից սկսել:

Համաստեղության տարբեր նշանների տակ ծնված քաղաքական գործիչներին ջրային օձը նույնպես փոփոխություններ և նորություններ է խոստանում:

Խեցգետնի համաստեղության տակ ծնված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար այս տարին բավականին հաջող կլինի: Տարվա հենց առաջին կեսին կբացահայտվեն նրա անձի նոր կողմերը, որոնք խիզախության և վճռականության հետ մեկտեղ կնպաստեն առաջընթացին մասնագիտական ոլորտում: Ջրային օձը զգուշացնում է, որ չպետք է հավատալ այն մարդկանց, ում հանդեպ վստահություն չկա, նրանք կարող են անհաջողություններ բերել:

Չնայած տարվա առաջին վեց ամիսների ընթացքում բացասական պահերին, տարին ընդհանուր առմամբ հաջող կլինի Ռոբերտ Քոչարյանի համար: Կույսի համաստեղության տակ ծնված ՀՀ երկրորդ նախագահը Ջրային օձի տարում պետք է պատրաստ լինի իր աշխատավայրի կամ բնույթի ցանկացած փոփոխության:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով համաստեղությամբ Այծեղջյուր է, 2013-ին ավարտին կհասցնի նախկինում սկսած ծրագրերն ու նախագծերը, ինչը նրան մեծ եկամուտ կբերի: Տարբերվելու ձգտման պատճառով առաջին նախագահի մոտ հնարավոր են խնդիրներ գործընկերների հետ, այդ իսկ պատճառով Ջրային օձը հուշում է զգույշ լինել և վերլուծել յուրաքանչյուր քայլը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031