Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ֆիլմ դիտել 2013-ին

Հունվար 15,2013 15:11

Օրեր առաջ «Առավոտ երիտասարդականը» Ձեզ էր ներկայացրել մի քանի ֆիլմ, որոնք պետք է մեծ էկրան բարձրանան 2013թ.-ին: Շարունակելով  դրանց շարքը, տեղեկացնեմ, որ այս տարի կլինի շատերի կողմից սիրված «Forsage» ֆիլմի շարունակությունը: «Forsage 6»-ի  Ռեժիսորը Ջասթին Լին է, սցենարիստը` Քրիս Մորգանը,  իսկ դերասանական կազմը մնացել է նույնը` Վին Դիզել, Փոլ Ուոկեր, Դուեն Ջոնսոն, Միշել Ռոդրիգես, Ջորդանա Բրյուստեր, Լյուկ Էվանս…

Ըստ  ֆիլմի սյուժեի` Դոմինիկը եւ Բրայնը, պատրաստվում են խափանել եւս մեկ արագընթաց գործ: Նրանց միանում է նաեւ անտանգության նախկին ծառայող Լյուկը: Ֆիլմի ստեղծողները խոստանում են` ադրենալինի պակաս չի զգացվելու:
Երեւի թե լսած կլինեք «պարկերների» մասին: Նրանք պրոֆեսիոնալ գողեր են, ովքեր չեն սահմանափկվում միայն սպանելով, սակայն իրենց աշխարհայացքով եւ ընկալումով ուղղված են դեպի ճշմարտությունը: Հենց այս մասին որոշել են ֆիլմ նկարահանել սցենարիստներ Ջոն Ջ. ՄակԼաֆլին եւ Դոնալդ Է. Ուեստլեյկը: Սակայն իրենց դեպքում «պարկերը» մեկն է: Դերակատարների ցուցակում են լինելու հանրահայտ դեմքեր Ջեյսոն Ստեյտեմը եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը: «Պարկեր» ֆիլմի ռեժիսորը Թեյլոր Խեյկֆորդն է:
Թրիլերային ֆիլմերից անցնենք կոմեդիաներին: Ըստ որոշ պորտալներ՝ նման ֆիլմեր շատ են լինելու: Օրինակ` «21 եւ ավելի»-ն: Այն ֆիլմ է, որը պատմում է երկու տղաների մասին, ովքեր իրենց ընկերոջը համոզում են քննությունից մեկ օր առաջ նշել իր 21-ամյակը: Ոչ ոք չի նկատում, թե ինչպես է մեկ գավաթ գարեջուրը վերածվում խմիչքների ծովի, իսկ երեկույթը` անմոռանալի արկածներով, երաժշտությամբ եւ աղջիկներով լի տոնի: Իսկ որտե՞ղ կլինեն նրանք առավոտյան, ցույց կտա ֆիլմը, որի պրեմիերան լինելու է փետրվարի 28-ին: Դերերը խաղալու են` Սայլառ Էստինը, Մայլե Տեպլեռը, Սառա Ռայթը, Ջսթին Չոնը, Բոնի Բենթլին, Դենիել Բուկոն, Ջոնաթան Կելտցը, Բեյզիլ Հարիսը, Ֆրանսուա Չաուն: «21 եւ ավելի» ֆիլմի մտահղացումը Ջոն Լուկասինն է եւ Սկոտ Մուռինը:
Չնայած տարին նոր է սկսել, բայց եկող Ամանորի համար սպասվում է «Елки» ֆիլմի երրորդ մասը: Ռուսաստանում այն մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերի 26-ին: Դերակատարները նույնը կլինեն` Իվան Ուռգանտ եւ Սերգեյ Սվետլիկով:

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031