Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյան-Պալաչ կռիվն ավարտվեց 1:0

Հունվար 29,2013 11:47

Հատված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) հարցազրույցից:

Արդեն ակտիվ քարոզարշավ է սկսվել, Դուք ի՞նչ եք անում, ո՞ւմ համար եք աշխատելու։

– Քաղաքական հարցեր մի՛ տվեք, ես միշտ էլ պաշտպանել եմ մեր երկրի նախագահին, ու իմ խնդիրն է պաշտպանել մեր նախագահին։ Բայց չեմ ցանկանում քաղաքական հարցերին պատասխանել։

– Բայց Աբովյան քաղաքը շատ ակտիվ աշխատում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն է ՀՀԿ առաջնորդի համար աշխատում։ Դուք միմյանց չե՞ք խանգարում։

– Երբ որ տնից դուրս ենք գալիս, արդեն աշխատում ենք, կուսակցության աշխատանքներով ես այժմ չեմ զբաղվում։

– Իսկ ինչպիսի՞ն են Ձեր եւ Գ. Ծառուկյանի փոխհարաբերությունները։ Ի վերջո, ինչպե՞ս լուծվեցին «գծային» խնդիրները։ Անընդհատ դժգոհում էիք, թե Ծառուկյանի «բարեգործական երթուղիները» խանգարում էին Ձեր երթուղիների բնականոն աշխատանքին։

– Այդ ամբողջ հարցերը համարե՛ք լուծված։

– Բայց մինչեւ այսօր դեռ աշխատում են ԱբովյանԵրեւան, ՉարենցավանԵրեւան «բարեգործական երթուղիները», ինչպե՞ս են լուծվել։ Դո՞ւք եք համակերպվել իրավիճակի հետ։

– Տեղյակ չեմ՝ էդ երթուղիներն աշխատում են, թե ոչ։ Մի քիչ բարդ հարց եք տալիս։ Մի բան կարամ ասեմ՝ ուղղակի այդ հարցը կարող եք համարել լուծված։ Հենց այդպես էլ կարող եք գրել։

Հ.Գ. Դատելով Արթուր Հարոււթյունյանի խոսքերից «գծային պատերազմում» հաղթող դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը, քանի որ նրա երթուղիները աշխատում են: Պարզապես Պալաչի հոգեվիճակն է փոխվել ու այլեւս չի դժգոհում:

 

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031