Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիյարը թարս բուսնեց», «տոնը փչացավ»

Հունվար 29,2013 21:52

Ըստ վերլուծաբանի՝ Սերժ Սարգսյանի խոսքերն ու վերաբերմունքը «ոչ մրցակցային» ընտրությունների արդյունք են

Այսօր Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Մովսես գյուղում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը գյուղացիներից մեկի հետ, որ համացանցում բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսացել, քաղաքական վերլուծաբանը որակում է որպես «հասարակության առջև որևէ պատասխանատվություն չկրողի» վերաբերմունք:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ 2013-ի նախագահական ընտրությունները իր նախընտրական քարոզարշավով տարբերվում են նախորդ՝ 2008-ի նախագահական ընտրություններից մեկ կետով, որ «գործող նախագահի համար որևիցե մրցակից չկա», քանի որ տարեվերջին երկու հիմնական մրցակից համարվող քաղաքական ուժերը` Հայ ազգային կոնգրես դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հայտարարեցին, որ չեն մասնակցելու նախագահական ընտրություններին՝ ճանապարհ բացելով Սերժ Սարգսյանի համար:

«Նա գիտի, որ ինքն է նախագահ լինելու, իր ցուցանիշները նույն ձևով նկարվելու են, ինքը շարունակելու է իր նույն աշխատանքը, այդ իսկ պատճառով որևէ պարտավորություն չի զգում քաղաքացիների հարցերը լուծելու համար և կարծում է` քաղաքացիների հետ ամեն ձևով կարող է խոսել»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Նա մատնանշում է, որ նախագահը պարտավոր չէ գործարան բացելու, բայց պարտավոր է տնտեսական այնպիսի վիճակ ստեղծելու, որ գործարան բացողն այն բացի, ու մարդիկ մնան, աշխատեն իրենց երկրում, ոչ թե արտագաղթեն ու գնան Ռուսաստան. «Իսկ քանի որ նրա վարած քաղաքականությունն այնպիսին է, որ փոքր ու միջին գործարարները փախան, գնացին Վրաստանում իրենց բիզնեսը դնելու, և նրա պաշտոնավարման տարիներին հազարավոր մարդիկ արտագաղթեցին Հայաստանից, ապա հիմա էլ նույն ձևով է շարունակում, և մարդիկ կգնան, նորից կարտագաղթեն»:

«Ուղղակի հասարակության առջև որևէ պարտավորություն չունենալ. սա նրա համար նորմալ է»,- հավելում է Բադալյանը:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031