Լրահոս
Օրվա լրահոսը

Զվարթնոցը` ԱՊՀ լավագույն օդանավակայան

Հունվար 31,2013 11:44

Հունվարի 30-ին, Դուբայում,  «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Նոմինացիաները տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան», «Միջին Արեւելքի լավագույն օդանավակայան », «Եվրոպայի լավագույն օդանավակայան », եւ այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» նոմինացիայի քվեարկության արդյունքների, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը » /«EMAA» «Emerging Markets Airports Award»/:

Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս` Մոսկվայի «Դոմոդեդովո » եւ «Շերեմետեւո », Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո » և Բիշքեկի «Մանաս » օդանավակայանները: Քվեարկությունն ընթացավ ավելի քան մեկ ամիս:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, մրցանակը ստացավ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ » ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

 «Արմենիա» միջազգային օդանավակայաններ » ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031