Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները հանդես են գալիս «Moscow Open» շախմատի փառատոնում

Փետրվար 02,2013 11:53 Share

Այսօր Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում մեկնարկում է շախմատի «Moscow Open» 9-րդ ավանդական փառատոնը:
Ութ խմբերի մրցաշարերում այս տարի հադես է գալիս ռեկորդային թվով՝ շուրջ 1600 շախմատիստ: Հայաստանը մասնակցում է երեք ուժեղագույն խմբերի պայքարին: «A» խմբում, որը նաեւ Ռուսաստանի տղամարդկանց գավաթի փուլ է, պայքարի մեջ ներգրավվելու է ութ շախմատիստ՝ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի գլխավորությամբ: «B»  խմբում (այստեղ հանդես են գալիս կանայք եւ սա Ռուսաստանի կանանց գավաթի փուլ է) մեր հանրապետությունը ներկայացնում է միայն միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը: Իսկ «C» խմբում, որտեղ խաղարկվում է նաեւ Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի գավաթը, հանդես են գալիս Հայաստանի հինգ երիտասարդ շախմատիստներ:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728