Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների առաջարկած վարկածները կարող են շեղել Հայրիկյանի գործով նախաքննությունը

Փետրվար 04,2013 17:53

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ ներկայումս բազում կարծիքներ են  հնչում: Քաղաքական գործիչներից շատերը կատարվածը համարեցին քաղաքական դրդապատճառներ ունեցող հանցագործություն, կան նաեւ տեսակետներ, թե սա PR ակցիա է և այլն:

Aravot.am-ը իրավապաշտպանների հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք այսպիսի ենթադրությունները չե՞ն կաշկանդում նախաքննական մարմնի աշխատանքները, սահմանափակելով հնարավոր վարկածների շրջանակը: «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանն այս կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Տարբերակների մասին կարող է խոսել միայն նախաքննական մարմինը: Մնացած խոսակցությունները կարող են լինել կամ բամբասանքի, կամ ֆանտազիայի ժանրից: Պրոֆեսիոնալ  նախաքննություն վարելու դեպքում չեմ կարծում, որ նրանք ինչ-որ բանով կաշկանդվեն: Սակայն դա կարող է էապես ազդել, կաշկանդել նախաքննական մարմնին այն դեպքում,  երբ տարբերակներ են առաջարկում նախագահը կամ ԱԺ նախագահը, կամ հզոր այլ պաշտոնյաներ»:

Մեր այն հիշեցմանը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անգամ ակնարկեց, թե Հայրիկյանի մահափորձի հետևում կանգնած է քաղաքական ուժ, Վ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Այս դեպքում առանց տեղյակ լինելու նախաքննության գործընթացին, նա ուղղորդում է նախաքննական մարմնին»:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ նշեց. «Նախաքննությունը չի էլ կարող մարդկանց տեսակետը  արտահայտելու իրավունքը սահմանափակել: Ո՞ւմ կարելի է զսպել  մտածել այդ մասին, կամ ենթադրություններ անել: Որևէ մեկը չի կարող խոչընդոտել: Հասարակությունը տվյալ պարագայում շահագրգռված է, որ դա բացահայտվի և նրանք իրենց գործընկեր են դիտում նաև նախաքննության մարմնին: Գործին վնասելու մտադրվածություն չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ News.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728