Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի «բարեւահավաքը» Վանաձորում. «Սա Րաֆֆու եւ Սերժի պայքարը չէ» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Փետրվար 23,2013 18:43






Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց նաեւ լոռեցիներին:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց  Լոռու մարզի Սպիտակ եւ Վանաձոր քաղաքների բնակչության հետ:

Մինչ նա կժամաներ Վանաձոր, լուր տարածվեց, որ հարեւան Դարպաս գյուղից Վանաձոր եկող ճանապարհը փակ է, մարդիկ չեն կարողանում հասնել Վանաձոր:

Ապա եւ ոստիկանները հայտարարեցին, թե հավաքը արտոնված չէ, եւ խնդրեցին ցրվել: Ի պատասխան սրա` «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը հայտարարեց, որ հավաքը արտոնված է քաղաքապետարանի կողմից. «Կա նաեւ դա վկայող փաստաթուղթ»,-հայտնեց նա:

Ելույթ ունեցան Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ  եւ այլք:

Ժամանելով Վանաձոր` Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ ժողովրդի առջեւ` շնորհավորելով նրանց հաղթանակի կապակցությամբ. «Վանաձորցին արժանապատվության,  իրավունքի, աշխատատեղի, զավոդի վերաբացման, վերադարձի ճանապարհը բռնեց: Ես շնորհավարում եմ ձեր եւ մեր բոլորի հաղթանակը: Դուք փետրվարի 18-ին փրկեցիք մեր երկիրը, մեր ապագա սերունդին, մեր երեխաներին, եւ բերեցիք հետ մեր ամբողջ սփյուռքը` ասելով, որ սա իմ Վանաձորն է, իմ Լոռին է, իմ  ՀՀ-ն է»:

Նա նաեւ նշեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար պիտի լինեն:

«Իմ բարության մեջ թող ոչ մեկը թուլություն չտեսնի: Օրենքը կիրառվելու է բոլորի նկատմամբ, ինձանից սկսկած, իմ ընտանիքով, «Ժառանգության» պատգամավորներով,կամավորներով, քաղաքացիներով, բայց ինձ համար կարեւոր չէ նրա անունը Սերժ է, Ռոբերտ է, Լեւոն է, կուսակցական է, թե ոչ, բոլորը միասին պիտի պատասխան տան: Եւ այս անգամ, փետրվարի  18-ին մենք ցույց տվեցինք, որ մենք մի ազգ ենք, մի պետություն, կորչեն կուսակցական դրոշակները, կուսակցությունները թող գան ու գնան, կուսակցությունները թող պայքարեն, բայց սա կուսակցակռիվ չէ, սա Րաֆֆու եւ Սերժի պայքարը չէ, «Ժառանգության» եւ «Հանրապետականի», հայ մարդը Վանաձորում, Լոռիում, ՀՀ-ում ասաց, որ սա իր  երեխայի համար է, իր ապագայի, իր իրավունքի համար է»:

Նա նաեւ անդրադարձավ վերջերս Վանաձորի քաղաքապետի արած այն արտահայտությանը, թե վանաձորցիները անգիտակից են, նշելով, որ եթե Սամվել Դարբինյանը նման բան է ասել, ապա նա ՀՀ-ում անելիք չունի. «Եթե ասել է, որ  հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին, Վանաձորի հերոսական ժողովուրդը անգիտակից է, եւ դրա համար ինքը հաղթել է, ուրեմն, ինքը անելիք չունի ՀՀ-ում»:

Ի դեպ, հավաքի ողջ ընթացքում ոստիկանները նկարում էին հավաքվածներին:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728