Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ Գյումրին մասնակցեց Րաֆֆու «չարտոնված» հանրահավաքին (ֆոտոշարք)

Փետրվար 23,2013 21:22
PrevPhoto
NextPhoto

Խմբերով դեպի Թատերական հրապարակ շտապող գյումրեցիներին ոստիկանները զգուշացնում էին, որ Գյումրու քաղաքապետարանը չի արտոնել հանրահավաքը

Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մասնակցելու էր եկել գրեթ ողջ քաղաքը, նույնիսկ դպրոցի ուսուցիչներն ու որոշ իշխանավորներ էին շտապում լսելու իրենց ընտրած նախագահին: Ուսուցիչներից մի քանիսը, մեզ տեսնելուն պես, դժգոհեցին, որ թեև այսօր դպրոցներում ժողովներ են անցկացրել ու արգելել գալ Րաֆֆու հետ հանդիպման, այդուհանդերձ իրենք եկել են, քանի որ չեն սիրում տեղեկությունը երկրորդ ձեռքից ստանալ:

Նշենք, որ հանրահավաքի ողջ ընթացքում ձյուն էր գալիս, սակայն սա էլ չխանգարեց գյումրեցիներին: Դեռ հանրահավաքը չսկսված, գյումրեցիները վեր պարզեցին. «Գյումրին չի վաճառվում» ցուցապաստառը:
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի` Վանաձորից Գյումրի հասնելը, ելույթ ունեցան «Ժառանգության» անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը: Հետաքրքիրն այն էր, որ նրանք անուններով ճանաչում էին հավաքվածների մեծ մասին: Ինչպես իր ելույթում հիշեց Ստյոպա Սաֆարյանը, երկու տարի առաջ այս նույն ժամանակահատվածում, նույն հրապարակում իրենք վրացական պետհամարանիշների մեքենաների բողոքավոր վարորդների հետ միտինգ էին անցկացնում հրապարակում: Այնպես որ, այսօրվա կանգնածներից ամեն ոք առիթ ունեցել էր անձամբ շփվելու «Ժառանգության» պատգամավորների հետ:

Նշենք, որ հանրահավաքին միացավ նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Այս հանրահավաքն, իրոք աննախադեպ էր իր թվով: Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չէին տալիս շարժվել դեպի բեմ, նրան գրկում, համբուրում էին:

Րաֆֆի Հովհաննիսյանի Թատերական հրապարակ բարձրանալուն պես, հայտնվեց մի ցուցապաստառ «Сержик давай, до свидания» վերնագրով: Գյումրեցիները փոխանցում էին, որ պատրաստ են միլիարդներ տալ ներկայիս իշխանություններին, միայն թե թողնեն ու հեռանան: Պարբերաբար բացականչում էին «Րա~ֆֆի, նախագահ»:

Ի դեպ, կարմիր բերետավորներն ու ոստիկանները, որոնք եկել էին կարգուկանոն հաստատելու, ևս ուշադրությամբ լսում էին ելույթ ունեցողներին: Ըստ որոշ տեղեկությունների, նրանց մեջ ևս քիչ չեն այն մարդիկ, ովքեր որպես նախագահ ընտրել են Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հպարտ Գյումրեցու նամուս թասիբը,
    Հույս արթնացրեց Հայոց աշխարհում,
    Նրա համարձակ գործի սկիզբը,
    Որպես ձնծաղիկ, մեր սեգ սարերում:
    Նա հանդարտ, բայց և վստահ քայլերով,
    Իջնում է դեպի դաշտավայրերը,
    Իր մաքուր, ազնիվ, գործի փայլերով,
    Խինդ է տարածում երկրի ծայրերը:
    Կեցցես Գյումրեցի, քեզ փառք ու պատիվ,
    Դու թիկունք եղար մեր քաջ Ռաֆֆիին,
    Մեր նպատակներին, հույսերին՝ անթիվ,
    Հայոց դյուցազուն, վեհ՝ Ֆիդայիին:

  2. David says:

    Հալալ է Ձեզ;Հալալ..Մնաց`.«Сержик давай, до свидания»-ն ;Տեսեք, ձեռքը չմոտեցնի ձեր Աստվածաշնչին;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728