Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ դասադուլի դուրս եկած ուսանողներին

Փետրվար 25,2013 14:24

Առավոտյան  ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա սկսած  ուսանող- ցուցարարները Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դարպասների մոտ  բողոքի ակցիա անցկացնելուց հետո շարժվեցին դեպի Երեւանի պետական բժշկական համալսարան, որի դարպասները նույնպես փակ էին ուսանողների առաջ:

Այնուհետեւ ցուցարարները հանդես եկան Ագրարային համալսարանի դիմաց, որտեղ ցուցարարներին ողջունեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:  Նա ասաց, որ ոչ մեկ չի բռնանա ուսանողների վրա, իսկ ոստիկանները կատարում են իրենց համապատասխան աշխատանքը: Հովհաննիսյանը հավելեց, որ սա ոչ թե Րաֆֆիի եւ Սերժի պայքարն է, այլ ՀՀ քաղաքացու:

Այս պահին ցուցարարները գտնվում են Հայաստանի ճարտարագիտական համալսարանի դիմաց, որի դռները դարձյալ փակ են: Ցուցարարները վանկարկում են՝ «Դռները փակել եք, որ ի՞նչ անեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Այ ոոստիկաններ,էտ որ Չապաևի գլխարկները դրել եք,ընկել եք ուսանողների մեջ որ ի՞նչ անեք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728