Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Գեւորգյան. «Յուրի Պատրիկեեւը եթե շարունակի, հանդես կգա միայն Հայաստանի դրոշի ներքո»

Փետրվար 27,2013 16:12 Share

Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է, որ Յուրի Պատրիկեեւը մարզական կարիերան շարունակելու դեպքում հանդես գա Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի դրոշի ներքո, ըմբիշի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը պատասխանեց. «Եթե Յուրան որոշի շարունակել ըմբիշի իր կարիերան, հանդես կգա միայն Հայաստանի դրոշի ներքո եւ նոր մեդալներ էլ կնվաճի մեր ազգային հավաքականի կազմում: Նրա հետ մի քանի օր առաջ եմ հեռախոսով զրուցել: Դեռ առողջության հետ կապված թեթեւ խնդիրներ ունի: Բայց ապաքինվում է եւ շարունակում մարզվել: Ասաց, որ շատ է կարոտել հավաքականն ու Հայաստանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել