Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի ընտանիքն անտուն եւ ունեզուրկ է դարձել

Փետրվար 28,2013 15:24

Փետրվարի 27-ի երեկոյան, ժամը 21.30-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում  այրվել է Տիգրան Ավալյանի առանձնատունը: Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը հայտնեց, որ տանն այդ  ժամանակ եղել է Տիգրան Ավալյանի ծեր մայրը, Տիգրան Ավալյանը եւ նրա  կինը հարեւանի տանն են եղել: Հրդեհն արագ տարածվել է, Իջեւանից ժամանած հրշեջները չեն կարողացել տունը փրկել: Գյուղապետի խոսքերով՝ դեռեւս պարզ չէ հրդեհի  պատճառը:  Ազատամարտիկ Տիգրան Ավալյանը բազմանդամ ընտանիք ունի, նրա զավակներից  երկուսն անչափահաս են:  Այրվել է  տունը եւ տան ողջ գույքը: Գյուղապետի խոսքերով՝ այժմ Ավալյանների   ունեցվածքը մեկ կով եւ մեկ մոզի է: Գյուղապետն ասաց, որ ինքը  մտադիր է դիմել գործարարների, բարեգործական կազմակերպություների՝ ծանր վիճակում հայտնված ընտանիքին ինչ-որ չափով աջակցելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Դիմեք Գերմանիայի նեմեցներին: Մեր երկրի նեմեցների հետ հանկարծ չշփոթեք: Աստված հեռու
    տանի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728