Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ՀՀԿ ԳՄ նիստերը դետեկտիվ չեն»

Մարտ 01,2013 14:41

«Նոր խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» չի կարողանա ուժեղ քաղաքական ուժերի մեջ որոշակի տոկոսներ հայթայթել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցերի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`պնդելով իր կարծիքը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունն» իր «տունը» կքանդի:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ խորհրդակցությունների ընթացքում խորհրդարանը ցրելու հարց չի քննարկվում, քննարկվում է երկրում առկա խնդիրները համատեղ լուծելու քաղաքական օրակարգի ձևավորման հարցը:

Գ.Սահակյանն անկեղծացավ՝ նշելով, որ ինքն անձամբ կողմ չէ այս հարցի շուրջ նման քննարկումներին, բայց քանի որ, ըստ նրա, մարդիկ հուզված են, միտինգներ են անում, ուզում են երկխոսել, իրենք միշտ պատրաստ են համագործակցության:

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի և ՀՀԿ գործադիր մարմնի նիստերում կադրային հարցեր չեն քննարկվել, քննարկվել է միայն Երևանի ավագանու ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը` այսօր Աժ-ում ճեպազրուցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Տարոն Մարգարյանը:

Նա հայտնեց, որ Հայկ Բաբուխանյանի կողմից հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ երեկվա նիստում որևէ խոսակցություն չի եղել: «ՀՀԿ ԳՄ նիստերը դետեկտիվ չեն, նման հարց չի քննարկվել: Ես խմբակցության նիստ եմ հրավիրել և կրքերը չբորբոքելու համար կոչ եմ արել ավելի զուսպ լինել»,- ասաց նա:

Չի քննարկվել նաեւ Վանաձորի քաղաքապետի հարցը: Հիշեցնենք, որ վերջինս խոսելով նախագահական ընտրություններում Վանաձորում`Սերժ Սարգսյանի հավաքած քիչ ձայների մասին, ասել էր, որր դա «անգիտակից» մարդկանց քայլի արդյունք է:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031