Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձի նստցրել են». Վարդան Այվազյան (Տեսանյութ)

Մարտ 05,2013 17:42

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ ստոմատոլոգիական կլինիկաների հարկերի բարձրացումն իրականում այնքան էլ բարձր չէ, եւ նշեց, որ հաշվարկել են ու պարզել, որ այդ կլինիկաների եկամուտներն ավելի բարձր են՝ համեմատած վճարվող հարկի հետ:

Aravot.am-ը պարոն Այվազյանից հետաքրքրվեց, եթե այդպես մանրակրկիտ հաշվարկել են փոքր ու միջին ձեռնարկությունների երկամուտներն ու հարկերը, արդյոք նույն մանրակրկիտությամբ հաշվարկել եւ համեմատել են նաեւ հանքարդյունաբերական ձեռնարկությունների եկամուտներն ու վճարվող հարկերը համահո՞ւնչ են: Այս առնչությամբ պարոն Այվազյանն ասաց, որ ոչ մետաղականներին ձեռք չպիտի տալ, իսկ մետաղականների 2-րդային ռոյալթիների տոկոսադրույքներն ավելացնելու խնդիր ունեն. «Ասում են քիչ է, պետք է ավելացնել 4 անգամ, ասում եմ` համաձայն եմ, եկեք լսումներ կազմակերպենք, կանչենք ոլորտի ներկայացուցիչներին, թող իրենք ասեն՝ ինչու շատացնենք: Բայց եթե հանքարդյունաբերության ոլորտից մի հատ գիգանտ փակվի, միանգամից 2000-ից ավելի մարդ չի աշխատի»:

Հիշեցնենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Նյու Յորքի դաշնային դատարանի վճռով Վարդան Այվազյանը պետք է վճարի 37,5 մլն դոլար եւ ըստ այդ վճռի՝ 2006 թվականին «Գլոբալ Գոլդ Մայնինգի» դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից:  Aravot.am-ն այսօր պարոն Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչով ավարտվեց այդ պատմությունը: «Բռնված եմ հիմա: Ինձի նստցրել են»,-այսպես պատասխանեց նախկին բնապահպանության նախարարը
Պատասխանի շարունակությունն ու խոշոր տնտեսվարողների նկատմամբ տուգանքներ կիրառելու մասին մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031