Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹ վարչապետ Դեյվիդ Քամերունի շնորհավորական նամակը ուղղված Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ

Մարտ 05,2013 18:00

Հարգելի նախագահ Սարգսյան

Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդները ընդհանուր առմամբ  ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված և հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:

Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես  կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:

Միացյալ թագավորությունն ու Հայաստանը ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը՝  ինչին նրանք արժանի են, հատկապես, որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:

Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը ի շահ երկու երկների:

 

Դեյվիդ Քամերուն

ՄԹ վարչապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031