Լրահոս
Օրվա լրահոսը

Sports On Earth. «Տվեք Ջերրի Թարկանյանին իր տուրքը»

Մարտ 05,2013 22:43

«Մենք պետք է բարձրաձայնենք, որ Ջերրի Թարկանյանը տեղ ունի բասկետբոլի բոլոր փառքի սրահներում: Նա Լաս Վեգասի Նևադայի համալսարանի (ԼՎՆՀ) թիմեր է ստեղծել, որոնք հրաշքներ էին գործում»: Գրում է «Սփորթս օն ըրթ» պարբերականը՝ անդրադառնալով բասկետբոլի 82-ամյա  ամերիկահայ մարզչին, որն արդեն 11 տարի է թոշակի է անցել: Հեղինակը՝ Դեյվ Քինդրեդը, պնդում է, որ Ջերրի Թարկանյանը, որի ԼՎՆՀ-ի թիմը 1990թ. հաղթեց ազգային առաջնությունում, պետք է ընդգրկվի բասկետբոլի փառքի սրահում:

Թարկանյանի հայրը մահացել է, երբ նա 10 տարեկան էր: Նա ականատես է եղել խտրականությունների և հանդուրժողականություն սովորել, նա քաղաքային բասկետբոլը մտցրեց ուսումնարանային բասկետբոլի մեջ, նա գիտեր, որ հայ երեխաների խնդիրները սև երեխաների խնդիրներից են: Նա սկսել էր մարզել այն տարիներին, երբ աֆրոամերիկացիներին հազվադեպ էին տեղ տալիս, և նա իր ձեռքը մեկնեց՝ նրանց խնդիրներից դուրս բերելու համար. «Ո՞վ էի ես, որ վերևից նայեի բոլորին», – ասում է նա իր ինքնակենսագրականում, որը գրել է սպորտային մեկնաբան Դեն Վեցելի հետ, – «Ես նրանց պես էի, ես նրանցից մեկն էի»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031