Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում

Սեպտեմբեր 14,2026 15:45 Share

ՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2026 թվականի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական հավաքականների՝ Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի մասնակցության տվյալները։

Հայաստանը 2026 թվականին FIBA EuroBasket մրցաշարերում ներկայացված է 5 հավաքականով՝ տղաների Մ16, Մ18 և Մ20, ինչպես նաև աղջիկների Մ16 և Մ18 հավաքականներով։

Այս ցուցանիշով Հայաստանը 50 եվրոպական երկրների շարքում կիսում է 28–35-րդ տեղերը և ընդգրկված է այն երկրների խմբում, որոնք ամենաակտիվ մասնակցությունն ունեն ՖԻԲԱ-ի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին։

2026 թվականին ՖԻԲԱ-ի տղամարդկանց երիտասարդական մրցաշարերում գրանցված է ընդհանուր 130, իսկ կանանց մրցաշարերում՝ 115 հավաքական։

Հիշեցնենք նաև, որ 2026 թվականին մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունն ընդունել էր Հայաստանը, և հենց Հայաստանի Մ16 հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող:

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել