Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ բքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Մարտ 10,2013 17:46 Share

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Մարտի 10-ին` ժամը 17.30-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով  փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել