Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Չեմ բացառում, որ Ծառուկյանի վրա ճնշումներ են եղել» (Տեսանյութ)

Մարտ 14,2013 23:26

Նա հույս հայտնեց, որ կհասնեն այնպիսի Հայաստանի, որտեղ Գագիկ  Ծառուկյանը անկաշկանդ կպատմի իր չառաջադրման պատճառները

Օրերս ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Կենտրոն հեռուստաընկերությամբ ասաց, որ կգա ժամանակը եւ իրենք կասեն, թե ինչու նախագահական ընտրություններում այնուամենայնիվ չառաջադրվեց Գագիկ Ծառուկյանը:

Այսօր այդ առնչությամբ Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչո՞ւ չի առաջադրվել Գագիկ Ծառուկյանը: Նա պատասխանեց. «Ամեն դեպքում չեմ բացառում, որ ինչ-որ ճնշումներ են եղել: Չեմ ուզում այդ հարցում մտնել մեկնաբանությունների դաշտ, բայց կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի եւ հենց ժողովրդական շարժման պայքարի իմաստն էլ նրանում է, որ երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ վախի մթնոլորտը վերանա ամբողջությամբ, որ որեւէ մեկը մտահոգություն եւ մտավախություն չունենա ասելու իրական պատճառները: Պարոն Ծառուկյանը մտավախություն չունենա ազատորեն կիսվել հասարակության հետ, թե ինչու նման որոշում կայացրեց»:

Մենք ճշտեցինք՝ ամեն դեպքում կարծում եք, որ Գագիկ Ծառուկյանը ճնշումների՞ է ենթարկվել, պարոն Խուրշուդյանն ասաց, որ դա միայն ենթադրությունների դաշտում է. «Բայց ես նորից եմ կրկնում, որ մենք, այս շարժումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ կհասնենք այնպիսի Հայաստանի, որ պարոն Ծառուկյանն անկաշկանդ կարողանա պատմել պատճառները, թե ինչու նա չառաջադրվեց»:

Մեր հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ այդ նույն պատճառներն են խանգարում, որ Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին լինի, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ չի ուզում ենթադրել, քանի որ դա անշնորհակալ գործ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031