Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտ 18,2013 10:33

Մարտի 18-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսսան Մաքսիմա» մակնիշի 80OO055 (վարորդ Ռազմիկ Փարսյան ծնվ.1959թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 16ՍՏ592 (վարորդ Սամվել Միրզոյան 1963թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի ուղևորուհի Սուսաննա Սարգսյանը (ծնվ.1978թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են բավարար:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031