Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն օգնել են հղի կանանց

Մարտ 19,2013 11:02

Մարտի 18-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ ձյան պատճառով Շիրակի մարզի Սարապատ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են և հղի կնոջ հոսպիտալաց­ումն իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1990 թ. ծնված Մելինե Մանուկյանին ուղեկցել են շտապօգնության ավտո­մեքենա, այնուհետև` Աշոցք գյուղի «Սուրբ Տիրամայր-Նարեկ» բժշկական կենտրոն:

***

Մարտի 19-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանա­պար­հին` Սառնակունք գյուղի մոտ, ավտոմեքենան խափանվել է և ուղևորների մեջ կա հղի կին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ստեփանավանի բնակչուհի, 1990 թ. ծնված Վարդիթեր Հայրապետյանին տեղափո­խել են շտապօգնության ավտոմեքենա, այնուհետև` Սիսիանի բժշկական կենտրոն:

Տեղում պարզվել է, որ վերջացել է «ՎԱԶ-2107» մակնիշի 05 LL 215 պ/հ ավտոմեքենայի վառելիքը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան քարշակել են մոտակա գազալցակայան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031