Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արթուր Նալբանդյան. «Լոռու մարզում այսօր աղքատության տոկոսը շատ բարձր է` մոտ 35-37 տոկոս»

Մարտ 22,2013 18:10

Իրավիճակը շտկելու համար այսուհետ երիտասարդ սկսնակ ձեռներեցները աջակցություն կստանան:

 Այսուհետ Լոռու Եւ Շիրակի 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները հնարավորություն կունենան ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցություն ստանալ ձեռնարկատիրություն սկսելու կամ զարգացնելու համար:

Նման հնարավորություն երիտասարդերին ընձեռել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի իրականացնող  գործընկերն է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, որը ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին ձեռնարկատիրությանը վերաբերող եւ մասնագիտակցված դասընթացների, խորհրդատվության եւ տեխնիկական օգնության միջոցով:

ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«Այս ծրագրով նախնական պայմանավորվածությամբ ֆինանսավորվելու են փոքր եւ միջին ձեռնարկատերերը, տեղի է ունենալու երիտասարդ ձեռնարկատերերի խրախուսում: Տրամադրվելու են վարկեր աննախադեպ  ցածր տոկոսադրույքներով եւ բարենպաստ պայմաններով, որը զարկ է տալու մարզի երիտասարդ գործարարների զարգացմանը: Այս ամենի մեջ  նաեւ մեծ դեր է տրվելու հատկապես կին գործարարների շահագրգռմանը»,-տեղեկացրեց ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Լոռու մասնաճյուղի տնօրեն Սեւակ Ափուջանյանը:

«Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագրի նպատակն է օգնել երիտասարդ գործարարներին սկսել իրենց բիզնեսը եւ ընդլայնել այն: Երիտասարդության զբաղվածության խնդիրը միայն Հայաստանին չէ հատուկ, բայց Հայաստանում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը մոտ 30 տոկոս է, ինչը երիտասարդության գործազրկության վիճակագրության մեջ ամենամեծ մակարդակներից մեկն է աշխարհում: ՄԱԱԶԿ-ի համար երիտասարդության զբաղվածության հարցն առաջնային ոլորտներից է»,-Լոռու մարզպետարանում ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՄԱԱԶԾ ներկայացուցիչ Մոհամեդ-Լամին Դհաոուին:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ կարեւորելով նման ծրագրերի ներդրումը մարզում` նշեց, որ ամեն ինչ արվելու  է `դրանց կյանքի կոչելու համար:

«Բոլորս էլ գիտենք ու գաղտնիք չէ, երբեք չենք թաքցրել, որ մեր մարզում այսօր աղքատության տոկոսը շատ բարձր է` մոտ 35-37 տոկոս: Այս առումով մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որպեսզի կարողանանք բնակչության զբաղվածության խնդիրը լուծել, եւ բնակչության զբաղվածության խնդիրը լուծելու ենք նաեւ այս ծրագրերի միջոցով:  Մենք խոստանում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս համատեղ ծրագրերը կյանքի կոչվեն եւ արդյունքները մենք անպայման առաջիկայում տեսնենք»,-եզրափակեց մարզպետը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031