Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն է չարացած, Րաֆֆին չարացած չի». Ռուբեն Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանին

Մարտ 22,2013 19:42

Ազատության հրապարակում «Ժառանգությունն» անդրադառնում է Սերժ Սարգսյանի ասուլիսին:

 

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ազատամարտիկ Սամվել Ասլանյանը դիմեց Սերժ Սարգսյանին՝ «Եթե նամուս ունես, հարգանքով թող գնա, դու երեք փայտով ես էթալու, լավ իմացի»:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ նշեց. «Սերժ Սարգսյանը, երբ եկավ Շենգավիթ, ինձ թվում էր պիտի ասի, որ ազատ ադար ընտրություններ են լինելու, բայց եկավ ասեց, ձեր ձայնը տվեք Բելաջիոյի Գրիշին»: Նա ասաց, որն նախագահական ընտրություններին երկրից հեռացել է: Ազատամարտիկը կոչ արեց պայքարել ոչ թե հանուն ստամոքսի, այլ հանուն մարդ մնալու:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, որ 3000 մարդ է հավաքվում: Նա նշեց, որ մենակ իրենց տեղադրած սեղանիկների մոտ տասնյակ հազարավոր մարդիկ են մոտեցել եւ մասնակցել ստորագրահավաքին. «Այնպես որ ցանկացած պարագայում արժե ճշմարտությւոնը մեկ-մեկ բարձրաձայնել»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես մի քանի մեջբերում արեց այդ ասուլիսից. «Աթոռից բռնվեք: Չէ, կողքի մարդկանցից բռնվեք՝ ասեմ: Նա ասում է՝ խորհրդարանում օլիգարխներ չկան, որովհետեւ թուղթ են բերել, որ գործարար չեն: Ի՞նչ է նշանակում՝ «ի՞նչ գնամ խոսեմ հիվանդ, սոված, չարացած մարդու հետ»: Ժողովուրդն է չարացած, Րաֆֆին չարացած չի: Ժողովուրդը չարացած է, քանի որ 20 տարի շարունակ իշխանությւոնը թույլ չտվեց, որ ժողովուրդն իր քվեով ձեւավորի իշխանությունը»:

Նա վստահեցրեց, որ ամենավիրավորականն այն է, որ արդեն մերժված առաջարկությունը նորից փակ ծրարով ուղարկում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի դրած նշանն ամբողջությամբ համարժեք էր նամակի բովանդակությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031